Աշխարհի ծայր հրվանդան
Աշխարհի ծայր հրվանդան | |
---|---|
Տեսակ | հրվանդան, headland? և point? |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Yuzhno-Kurilsky District? |
Աշխարհագրական տեղադրություն | Շիկոտան |
Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս |
Աշխարհի ծայր հրվանդան (ռուս.՝ Край Света), հրվանդան, որը գտնվում է Շիկոտան կղզու հյուսիս արևելքում, Ռուսաստանի Սախալինի մարզում։
Այն ժայռ է, որը երկարությամբ խորանում է Խաղաղ օվկիանոսի խորքերը և սուզվում 40-50 մետրանոց սանդղավանդերով[1]։ 20-րդ դարի երկրորդ կեսին տարածված վայր է դարձել զբոսաշրջիկների և նկարիչների համար։ Հարավ արևելյան ուղղությամբ ցամաքի մոտակա կտորը գտնվում է 5400 կմ հեռավորության վրա։ Լավ եղանակին հրվանդանից երևում են հարևան կղզիների՝ Կունաշիրի և Իտուրուպի հրաբուխները։
Աշխարհի ծայր հրվանդանը կողքից կարելի է հետևել Կռաբ հրվանդանից, որը կղզու ամենա արևելյան մասն է[2]։ Սանդղավանդին հասնելու համար պետք է 10 կմ անցնել ոտքով։
Աշխարհի ծայր անվանումը հրվանդանին տվել է ռուսական մի արշավախմբի ղեկավար Յուրի Եֆրեմովը, ով հետազոտում էր կղզին, այն Ռուսաստանին միանալուց հետո[3]։
Հրվանդանի տեսարանն օգտագործվել է Ռոբինզոն Կրուզոյի մասին պատմող խորհրդային Ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Опасные прелести Южных Курил | Телеграф | Вокруг Света». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Travel Agency «Omega-Plus»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Курилы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
|